Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լրացուցիչ 790 հազար ԱՄՆ դոլար՝ ԱՄՆ կառավարությունից

Տնտեսություն
gov3

Գործադիրն իր համաձայնությունն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը, որը կխթանի միջազգային օդային հաղորդակցությունների անվտանգ և պատշաճ կազմակերպմանը, միջազգային համագործակցությանը, համապատասխան տարածքների միջև և այդ տարածքներից դուրս օդային հաղորդակցությունների զարգացմանը: Համապատասխան տարածքների միջև և դրանցից դուրս օդային հաղորդակցության հաստատման և իրականացման նպատակով ՀՀ կառավարությունն իր համաձայնությունն է տվել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության հետ կնքվելիք նոր համաձայնագրի առաջարկությանը: Գործադիրն իր համաձայնությունն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 7 փոփոխության կնքման առաջարկությանը: Համաձայնագրի փոփոխությունը նախատեսում է լրացուցիչ 790 հազար ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացում, որը կուղղվի առողջապահական, սոցիալական և տնտեսական ծառայությունների ու խոցելի բնակչության պաշտպանության բնագավառներ: