Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն 10 խաղով որակազրկել է Աբրահամ Խաշմանյանին

Սպորտ
sport-xashmanyan

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն 10 խաղով որակազրկել է Երեւանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին, իսկ ակումբին տուգանել 250 հազար դրամով: Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Ինչպես նշված է կարգապահական կոմիտեի որոշման մեջ, հոկտեմբերի 3-ին կայացած «Գանձասար-Կապան» - «Ալաշկերտ» խաղին Աբրահամ Խաշմանյանը հեռացվել է ոչ սպորտային պահվածքի համար (2-րդ դեպք): Իսկ ահա դաշտի տերերի մարզիչ-խորհրդատու Սամվել Պետրոսյանը նույն արարքի համար ընդամենը նկատողություն է ստացել: «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Պետրոսյանը որակազրկվել է 5 խաղով, եւ դարձյալ, ոչ սպորտային պահվածքի համար: Նույն խաղում կարմիր քարտ ստացած Մամադու Ֆոֆանան եւ Վահագն Մինասյանը բաց կթողնեն մեկական խաղ: Կապանի «Գանձասար» մարզադաշտը որակազրկվել է մեկ խաղով` հանդիսականների անվայել պահվածքի համար: «Գանձասար-Կապանը» տնային հաջորդ հանդիպումը կանցկացնի առանց հանդիսականների: