Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշում է կայացվել ԲՀԿ-ից հեռացնել Էլինար Վարդանյանին. նա գործուղման մեջ է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Elinar

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) «Կենտրոն» տարածքային կառույցը որոշում է կայացրել Ազգային ժողովի պատգամավոր Էլինար Վարդանյանին հեռացնել կուսակցությունից։ «Ա1+»-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի քարտուղար Վահան Բաբայանն ասաց. «Էլինար Վարդանյանը խմբակցության քարտուղարի զանգերին չէր արձագանքում, չէր մասնակցում կուսակցության մարզային հանդիպումներին, բա ո՞նց պետք է վարվեինք»։ Նա նաեւ հավելեց. «Այս պահին խմբակցությունը չի քննարկում Էլինար Վարդանյանի ու Ստեփան Մարգարյանի՝ ԱԺ հանձնաժողովի նախագահների պաշտոնից հեռացման հարցը, բայց չենք էլ բացառում»։ Հիշեցնենք, ԲՀԿ խմբակցությունը երեկ փոփոխություններ էր կատարել միջազգային պատվիրակությունների կազմում. Էլինար Վարդանյանը եւ Ստեփան Մարգարյանը դուրս են մնացել միջազգային պատվիրակության կազմից: «ԲՀԿ-ն հաստատ անտարբեր չի մնա իր կուսակցության անդամ Էլինար Վարդանյանի կուսակցական կարգապահությունից թերանալու հանդեպ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել էր ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։ Այս պահին Էլինար Վարդանյանը գործուղման մեջ է՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար՝ Ստավանգեր (Նորվեգիայի Թագավորություն)։ Էլինար Վարդանյանը ԲՀԿ-ի, այսպես ասած, քոչարյանական թեւից է և առիթ է ունեցել դեմ արտահայտվել սահմանադրական փոփոխություններին։