Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ նյարդավիրաբուժական կլինիկաներում տարեկան վիրահատվում է 2500 մարդ (տեսանյութ)

Հասարակություն
bjshkakan-nkar

Երևանում մեկնարկեց Սևծովյան երկրների 9-րդ միջազգային նյարդավիրաբուժական համագումարը, որին մասնակցում են մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից։ Առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանի խոսքով՝ չնայած Հայաստանում գործում է 8 խոշոր նյարդավիրաբուժական կլինիկա, և տարեկան վիրահատվում է 2500 մարդ, սակայն այս ոլորտը ևս դեռ անելիքներ կան։ «Հիմնական խնդիրները բժշկական սարքավորումների հետ են կապված, որոնք բավականին թանկ են, և այսօրվա բյուջեով հնարավոր չէ ապահովել։ Սակայն կառավարությունը փորձում է առողջապահության ոլորտի ծախսային մասը կամաց- կամաց բարձրացնել, որպեսզի մենք կարողանանք լուծել նորագույն տեխնոլոգիաների խնդիրը Հայաստանում»։ Ըստ փոխնախարարի՝ մեր երկրում գործում են մասնավոր կլինիկաներ, որոնք իրենց ուժերով փորձում են կլինիկաների թիվը համալրել։ «Նյարդավիրաբուժության զարգացմանն է ուղղված նաև այսպիսի համագումարների կազմակերպումը։ Սևծովյան երկրներից ժամանած մասնագետները փորձի փոխանակմամբ զարգացնում են սեփական կարողությունները։ Վերջին տարիներին նաև Առողջապահության նախարարությունն է իր հայացքը սևեռում այս ծառայության զարգացման վրա՝ ներառելով միջազգային փորձը, միջազգային մասնագետների կարողությունները»։