Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Աբրահամը հանդիպել է մրցակցի հետ

Սպորտ
artur2

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը նախանշված է նոյեմբերի 21-ին, Գերմանիայի Հանովեր քաղաքի ''TUI Arena''-ում: Մրցակիցն է 33-ամյա բրիտանացի Մարտին Մուրեյը: Նախօրեին Բեռլինում բռնցքամարտիկները հանդիպել են: Արթուր Աբրահամն ասել է, որ Մարտին Մուրեյն ուժեղ մրցակից է, միաժամանակ ընդգծելով` հաղթելու իր մտադրության մասին. "Գերմանիան ընդդեմ Անգլիայի. դասական մենամարտ է, որտեղ միշտ հաղթում ենք մենք: Խոստանում եմ՝ այս անգամ էլ լինելու է այդպես",- ասել է Արթուր Աբրահամը: Մարտին Մուրայի խոսքով, նոյեմբերի 21-ին ինքը հաղթելու է և դառնալու է աշխարհի չեմպիոն: