Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽ-ն դադարեցնում է ՄԻ հարցերում համագործակցությունը Ադրբեջանի հետ. Ազատություն

Քաղաքականություն
yagland

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն այսօր նախարարների կոմիտեին տեղեկացրել է Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով համատեղ աշխատանքային խմբում Եվրոպայի խորհրդի մասնակցությունը կասեցնելու՝ իր որոշման մասին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի մամլո գրասենյակը: «Սկսած 2014 թվականի հոկտեմբերից, Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները մասնակցում էին Բաքվում անցկացվող հանդիպումներին, որոնց նպատակը Ադրբեջանի իշխանությունների և հասարակության միջև երկխոսության վերականգնումն էր: Չնայած այդ նախաձեռնությանը, մարդու իրավունքների վիճակն, ընդհանուր առմամբ, այդ երկրում էապես վատացել է: Աճում է բանտարկված իրավապաշտպանների թիվը: Եվրոպայի խորհուրդը տագնապեցնող տեղեկություններ է ստացել ազատազրկման վայրերում նրանց պահման պայմանների վերաբերյալ: Մանրամասներն՝ այստեղ