Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետք է ռմբակոծվի՞ Ազգային ժողովը. Զ. Փոստանջյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Zaruhi-Postanjyan

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն Ազգային ժողովում Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալվանդյանից հետաքրքվեց, թե ե՞րբ է Հայաստանը ճանաչելու Արցախի հանրապետությունը։ Նա հիշեցրց սահմանային վերջին դեպքերը,  երբ զոհվեցին նաև խաղաղ բնակիչներ։ «Եթե բանակցություններն այլևս չշարունակվեն, եթե խոսքը գնա իսկապես պատերազմական գործողությունների մասին, Հայաստանը կձեռնարկի համապատասխան քայլեր, ներառյալ՝ ճանաչումը»,-ասաց նախարարը։ «Պատերազմական գործողություններ ասելով՝ ի՞նչ նկատի ունեք։ Երբ խաղաղ բնակիչներ են զոհվում, դա ի՞նչ է, պատերազմական գործողություն չի՞։ Ե՞րբ պետք է այդ պատերազմական գործողության հետևանքով ռմբակոծվի Ազգային ժողովը, որ մենք դա դիտենք որպես պատերազմական գործողություն»,-շարունակեց տիկին Փոստանջյանը։ Արտգործնախարարը նշեց. «Հրադադարը շարունակաբար է խախտվում։ Եռանախագահները ուղղորդված հայտարարություններ են անում, թե ով է այդ խախտման պատճառը։ Ասում են՝ պետք է ստեղծվի այդ դեպքերի վերահսկման մեխանիզմ։ Նրանք նաև նշում են, որ այս հարցում Հայաստանը կողմ է, Ադրբեջանը՝ ոչ»։