Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չէ, դուք վստահ մի եղեք». նախարարը՝ Լյուդմիլա Սարգսյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
4d73049c7b897faad0f50d7afe32cf82

«Վերջին շրջանում ես եղել եմ սահմանամերձ գյուղերում։ Ե՞րբ այնտեղ ճանապարհները կնորոգվեն, տվյալ դեպքում Բերդաբեր գյուղի ճանապարհը։ Այդ հարցով գյուղապետը դիմել է ինձ»,-ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ հետաքրքրվեց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը։ «Ես կարծում եմ, որ պարոն Երիցյանն այս հարցին կպատասխանի»,-նշեց նա։ «Դա կառավարությունն Է որոշում»,-հակադարձեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և հավելեց. հարցին կպատասխանի Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։ «Ես շատ էի ուզում ձեզ պատասխանել»,-կեսկատակ նշեց նախարարը։ Պարոն Բեգլարյանի խոսքով՝ 3 տարի համաշխարհային բանկի վարկերով բավականին շատ կենսական նշանակության ճանապարհներ են նորոգվել։ «Բայց այս դեպքում գյուղապետը պետք է դիմեր մարզպետարան, մարզպետը Երիցյանին։ Մենք էլ Երիցյանի հետ դա կանեինք»։ Պատգամավորն արձագանքեց. «Կարո՞ղ եմ վստահ լինել, որ 2016 թվին այդ գյուղի ճանապարհի խնդիրները կլուծվեն»։ «Չէ, դուք վստահ մի եղեք»,-պատասխանեց Տրանսպորտի և կապի նախարարը և հավելեց, որ հնարավոր է՝ դա 2017 թվականի սկզբին լինի։