Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստորգետնյա ջրերի պատճառով քանդվել է խոհանոցի պատն ու պատշգամբը (տեսանյութ)

Մարզեր
untitled6

Ստորգետնյա ջրերը պատճառ են դարձել, որ քանդվի Սիսիանում բնակվող Հակոբջանյաններին պատկանող տան պատշգամբն ու խոհանոցի պատը: Փլուզման ժամանակ տանը միայն տանտիրուհին է եղել: Այս մասին ահազանգ այսօր ժամը 12:15-ին ստացել է Սիսիանի փրկարար ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, կատարել չափումներ: Քանդվել է խոհանոցի պատի 12 ք/մ, իսկ պաշգամբի 6 ք/մ մակերես հատվածը: Յուզիկ Հակոբջանյանը հայրական տանն ապրում է շուրջ 60 տարի: Ստորգետնյա ջրերը ստիպում եմ, որ նա երբեմն-երբեմն վերացնի պատերին առաջացած ճաքրը: 1954թ.-ին կառուցած տան պատերը կիր-ավազե շաղախով են արված, ասում է տանտերը: Մանրամասները՝ Տեսանյութում