Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնաբերվել է 49-ամյա տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով

Հասարակություն
arm14329275329

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 49-ամյա Ս.Ազիզյանի մահվան դեպքի առթիվ։ 2015 թվականի հոկտեմբերի 6-ին՝ ժամը 16:50-ին, շտապօգնության Կենտրոն ենթակայանից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևան քաղաքի Ձորափի 40 շենքի 2-րդ մուտք, որտեղ գտել է տղամարդու դի: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Երևան քաղաքի Ձորափի 40-րդ շենքի 5-րդ հարկի պատշգամբում հայտնաբերվել է 49-ամյա Ս.Ազիզյանի դին՝ հրազենային վնասվածքով: Արտաքին զննությամբ դիակի գլխի շրջանում առկա է եղել հրազենային վնասվածք, իսկ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է առանց գործարանային համարի 9 մմ տրամաչափի ատրճանակ: Ս.Ազիզյանի տաբատի գրպանից հայտնաբերվել է նաև 9մմ տրամաչափի 15 փամփուշտ: Նախնական տվյալներով՝ հրազենային վնասվածքը տղամարդը պատճառել է ինքն իրեն։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի և 235-րդ հոդվածի 1-ին մասերով: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ պարզելու Ս.Ազիզյանի մահվան հանգամանքները: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակվել են փորձաքննություններ: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին