Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեյշմանիոզի աճ Հայաստանում. Սոսի

Մարզեր
1376998207_sand_fly

Պարզվել է,որ Լեշմանիոզը հանրապետության տարածքում առավել շատ տարածված է Սյունիքում, Տավուշում, Լոռիում, Երևանում,իսկ հիմա արդեն Արարատում և Արմավիրում: Լեյշմանիոզը մարդուն փոխանցվում է հիվանդ կենդանիների,օրինակ թափառող շների, մլակների միջոցով : Իսկ մլակները բազմանում են օրգանական աղբի կուտակումներում: Հիվանդության նշաններն են՝անկանոն տենդ, ավշային հանգույցների մեծացում, մոմագույն մաշկ: Գաղտնի շրջանը 3 շաբաթից մինչև 3 տարի: Շներից ու մլակներից մարդուն փոխանցվող հիվանդությունը Հայաստանում մի քանի տարի է ,ինչ սկսել է գլուխ բարձրացնել: Առավել շատ տարածված է հարևան Վրաստանում: Այս ամենը հաշվի առնելով ՝ առողջապահյության և գյուղատնտեսության նախարարությունները անհրաժեշտ միջոցառուներ են ձեռնարկել: Նախ շեշտը դրվել է տեղեկացվածության վրա: Մարդկանց մեծ մասը չգիտի՝ ինչ է իրենից ներկայացնում Լեյշմանիոզը և չհետևելու դեպքում ինչ անդառնալի հետևանքների կարող է հանգեցնել : ՀՀ առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունների համատեղ հրամանի համաձայն «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցերը Սյունիքի մարզում են: Հանդիպման վայրը Կապանի քաղքապետարանի նիտերի դահլիճն էր: Մասնակցում էին քաղաքապետարանի, կոմունալ ծառայության և հկ-ի ներկայացուցիչներ: Այս տարվա հոկտեմբերից մեկնարկել է «Լեյշմանիոզի տարածվածության հետազոտության» ծրագիրը: Մանրամասները՝ «Սոսի» ՀԸ  կայքում