Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Ֆրանսիա մեկնեց նախագահի գլխավորությամբ

Սպորտ
sport-havaqakan

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ այսօր առավոտյան չարտերային չվերթով մեկնեց Ֆրանսիա: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Հայաստանի ազգային թիմը Ֆրանսիա է մեկնել հետեւյալ կազմով. Դարպասապահներ` Գեւորգ Կասպարով, Արսեն Բեգլարյան, Գոռ Մանուկյան Պաշտպաններ` Ռոբերտ Արզումանյան, Հովհաննես Համբարձումյան, Լեւոն Հայրապետյան, Տարոն Ոսկանյան, Վարազդատ Հարոյան, Կամո Հովհաննիսյան Կիսապաշտպաններ` Մարկոս Պիզելլի, Արաս Օզբիլիս, Կառլեն Մկրտչյան, Նորայր Ասլանյան, Արթուր Յուսպաշյան, Դավիթ Մանոյան, Արտակ Գրիգորյան Հարձակվողներ` Յուրա Մովսիսյան, Արթուր Սարկիսով, Վարդան Պողոսյան Հավաքականին հրավիրված մյուս երեք ֆուտբոլիստները` Հենրիխ Մխիթարյանը, Գեւորգ Ղազարյանը եւ Գաել Անդոնյանը, թիմին կմիանան արդեն Ֆրանսիայում: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին մեր ընտրանին Նիս քաղաքում ընկերական հանդիպում կանցկացնի Ֆրանսիայի հավաքականի հետ: