Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միջազգային որեւէ կազմակերպություն դուքյաններին վարկ չի տա» (տեսանյութ)

Քաղաքականություն
90501a3bd2a7f64b48791f0d827a0182

ՀՀԿ խմբակցության անունից այսօր ԱԺ-ում ԿԲ 2015թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի մասին ելույթ ունեցավ Արտաշես Գեղամյանը: Նա հայտարարեց, որ առանձին հռետորներ պետք է ասեին, թե ինչ ճանապարհներ են տեսնում, որ այն ֆինանսական մեծ պոտենցիալը, որ կա ՀՀ-ում, ավելի նպատակային օգտագործվեն: Որպեսզի ասածս լեզվի սայթաքում չդիտարկվի, պաշտոնական թվեր բերեմ: Ութ տարվա ընթացքում դոլարային արտահայտությամբ 301 տոկոսով ավելացել են ավանդները, իսկ դրամական արտահայտությամբ` 367 տոկոսով: Սղաճից վախենալ պետք չէ. նպատակը տնտեսության առաջընթաց աճի տեմպ ապահովելն է: Համապատասխան ծախսերը, որոնք ազդում են ինքնարժեքի վրա, պետք է իջեցնել: Իսկ մեր բանկերը մեծ վստահություն են վայելում, քանի որ միջազգային որեւէ կազմակերպություն դուքյաններին վարկ չի տա, եթե տվյալ բանկը կապիտալ չունենա»: Նա կոչ արեց բոլոր ընդդիմախոսներին` 100 հազարավոր մարդկանց աշխատանք հանդիսացող ԿԲ ծրագիրը չսեւացնել: Իսկ ամենասուր հարցադրումները, ըստ նրա, ՀՀԿ խմբակցության կողմից են բարձրացվել: