Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էհ, պարոն Զուրաբյան, վերջին փամփուշտներն էլ են վերջանում».Գ. Սահակյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Levon-Zurabyan1

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, այսօր ելույթ ունենալով ԱԺ-ում ԿԲ 2015թ. ծրագրի վերաբերյալ, ասաց, որ դրամավարկային քաղաքականությունը բացարձակ ադեկվատ չէ` մանավանդ հաշվի առնելով համաշխարհային զարգացումները, մասնավորապես ՌԴ շուկայի ծանր վիճակը. «Տրանսֆերտների հաշվին ապրող մեր քաղաքացիների կենսապահովումը վտանգված է, իսկ դրամը կանգնած է արժեզրկման շեմին, առեւտրաշրջանառությունը ազատ անկման մեջ է գտնվում»: Ըստ նրա` խնդիրը ՀՀ-ում ստեղծված մենաշնորհային համակարգն է, որը ձեւավորվել է իշխող ռեժիմի շնորհիվ. «Գնաճից խուսափելու տնտեսության ապամենաշնոհացումն է»: Պարոն Զուրաբյանի համոզմամբ` Սահմանադրական փոփոխությունների գործընթացն էլ ավելի է սրացել պետական մեքենայի անօգնականությունը դրամավարկային քաղաքականության հարցում. «Երկիրը տնտեսական ճգնաժամից դուրս բերելու հրատապ քայլերի փոխարեն, իշխանությունները ձգտում են առաջիկա ամիսներին ամեն գնով անցկացնել սահմանադրական այս փոփոխությունները: Այս ընթացքում իշխանությունները վախենում են սոցիալական հնարավոր պայթյունից, այդ պատճառով ամեն կերպ զսպելու է դրամի անկման պրոցեսը` այդպիսով էլ ավելի ծանրացնելով գործարարների վիճակը»: Լեւոն Զուրաբյանի կարծիքով` մենք հայտնվել ենք փակուղու մեջ. «Ես հասկանում եմ ձեր հաշվարկները` կեղծելով սահմանադրական հանրաքվեն, այն վերջնականապես կջարդի ժողովրդի կամքը` չեզոքացնելով հնարավոր վտանգները իշխանության վերարտադրության համար: Պետք է հասկանալ` ապագայում անվերահսկելի բնույթ է կրելու դրամի անկումը: Իշխանությունների սխալ ու հանցավոր քաղաքականությունը, ինչպես նաեւ վերարտադրման սահմանադրափոխության ծրագիրը շատ թանկ է նստելու ժողովրդի ու տնտեսության վրա` ավելացնելով տնտեսական նորանոր ավերումներ ու արտագաղթի նոր ալիք: «Ոչ» ասելը վերածվում է նաեւ «ոչ»-ի ճամբարի պայքարի ամբողջ այս ռեժիմի ու նրա ստեղծած մենաշնորհային համակարգի թալանի դեմ»: «Էէէէհ, պարոն Զուրաբյան, վերջից պետք է սկսեիք. վերջին փամփուշտներն էլ են վերջանում»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Իսկ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, խմբակցության անունից ելույթ ունենալով, հայտարարեց, որ չի ուզում հակադրվել Լեւոն Զուրաբյանին, բայց համաձայն չէ նրա հետ, թե իշխանությունների դրամավարկային քաղաքականությունը միտումնավոր հանցավոր բաղադրիչ է պարունակում. «Քանի որ մենք բոլորս էլ պատասխանատվություն ենք կրում դրա համար. մենք էլ պետք է այդ պիտակավորման մեջ, ուրեմն, տեղավորվենք: Այլ բան է, որ մենեջմենթը համարժեք չէ աշխարհում կատարվող փոփոխություններին»: