Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս գիշեր հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է հրաձգային զինատեսակներից

Պաշտոնական
sahman

Հոկտեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ի տարբերություն նախորդ օրերի, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից: Ադրբեջանական զինուժը ինքնաձիգերից, դիպուկահար հրացաններից, գնդացիրներից և «Իստիգլալ» տիպի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1900, իսկ 60 մմ-ոց ականանետից` 3 կրակոց: Բացի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից, առաջնային գծից մոտ 50 կմ խորության վրա արձանագրվել են նաև հակառակորդի ռազմաօդային ուժերի ուսումնական թռիչքներ: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները վստահորեն հետևել են ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող բոլոր գործողություններին և անհրաժեշտության դեպքում դիմել համապատասխան քայլերի:   ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն