Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եկա՞ք Քոչարյանի խոսքին» (տեսանյութ)

Քաղաքականություն
susik-nkar

Սահմանադրական նոր փոփոխությունները Հայաստանին կկանգնեցնեն պետականությունը կորցնելու վտանգի առջեւ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հրապարակախոս Կարինե Հակոբյանը։ «Եկա՞ք Քոչարյանի խոսքին»,- հարցին՝ Կարինե Հակոբյանը հակադարձեց. «Քոչարյանն է եկել մեր խոսքին, մենք վաղուց էինք ասել»։ Հիշեցնենք, որ երեկ հարցազրույցով հանդես էր եկել Ռոբերտ Քոչարյանը՝ քննադատելով Սահմանադրական փոփոխությունները։ Հանրապետական Սուքիաս Ավետիսյանը բնական է համարում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, բայց միաժամանակ վստահեցնում է՝ փոփոխությունները չեն բերի արատավոր համակարգի ստեղծմանը. «Արվում է, որ արատավոր երեւույթներին վերջ դրվի։ Բացառում եմ նաեւ միակուսակցական համակարգի ներդրումը»,- ասաց հանրապետական Սուքիաս Ավետիսյանը։ Նրա խոսքերը Կարինե Հակոբյանին հավատ չներշնչեցին։ Հրապարակախոսին հետաքրքրում է, թե ինչու են ժողովրդին զրկում նախագահ ընտրելու իրավունքից։ «Մենք չենք զրկում, մենք ժողովրդին ասում ենք՝ ընտրեք ԱԺ, ընտրեք ձեր ուզած մեծամասնությունը։ Մեծամասնությունը կընտրի նախագահ եւ վարչապետ։ Դրա համար ենք ասում, ժողովուրդ, լավ կողմնորոշվեք, լավ մեծամասնություն ընտրեք»,- պատասխանեց ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։ Հրապարակախոս Կարինե Հակոբյանին հետաքրքրում է՝ ինչ է պատահել ՀՀԿ-ին. . «Հանրապետական կուսակցությունը հիմնադրվել է պետականության սուրբ գաղափարով, ինչ պատահեց կուսակցությանը, որ այսպիսի Սահմանադրություն է դնում քվեարկության, որտեղ մեր պետականությունը վերածվում է օտար երկրի կրնկի տակ գտնվող մի տարածքի»։ Սուքիաս Ավետիսյան էլ հակադարձում է՝ ՀՀԿ-ի հետ ոչ մի բան չի պատահել։