Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իզաբելա Յայլյանը լավագույնն է Եվրոպայում

Սպորտ
սպօռտ

Հայաստանի ծանրորդները առաջին ոսկե մեդալը նվաճեցին Լատվիայում ընթացող Եվրոպայի երիտասարդական եւ պատանեկան առաջնությունում: Մինչեւ 20 տարեկան աղջիկների մրցաշարում մեր պատվիրակ Իզաբելա Յայլյանը երկամարտի 194 կգ արդյունքով զբաղեցրեց առաջին տեղը եւ ճանաչվեց ուժեղագույնը 58 կգ քաշային կարգում: Նա ընդամենը մեկ կիլոգրամով առաջ անցավ Ուկրաինայի ներկայացուցիչ Վերոնիկա Իվասյուկից: Երրորդ տեղը զբաղեցրեց ռուսաստանցի Իրինա Բայմուլկինան, որը ցույց տվեց 186 կգ արդյունք: Ընդհանուր հաշվարկով մեր ծանրորդները Լատվիայում արդեն նվաճել են երեք մեդալ: Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մեր 56 կգ քաշային ծանրորդ Սմբատ Մարգարյանն արծաթե մեդալ է նվաճել, իսկ պատանեկան մրցաշարի նույն քաշայինների պայքարում Մարզպետ Մինասյանը զբաղեցրել է մրցանակային 2-րդ տեղը: