Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջ. Էվանս.«Եվրոպայի և Ամերիկայի փողոցները ոսկով պատված չեն»

Քաղաքականություն
former-Ambassador-US-Armenia-John-Marshal-Evans

Բարեկեցիկ կյանքի հույսով հայրենիքը լքողների մի մասին հիասթափություն է սպասվում։ Ասում է Հայաստանում ԱՄՆ նախկին արտակարգ ու լիազոր դեսպան Ջոն Էվանսը.«Եվրոպայի և Ամերիկայի փողոցները ոսկով պատված չեն»։ Բայց նաեւ չի ժխտում, որ. «Մյուսները կարող են գտնել այն, ինչ փնտրում են»։ Ըստ նրա՝ ամբողջ աշխարհում կա մարդկանց համընդհանուր տեղաշարժ, և նրանք միայն արաբները չեն, որոնք հարկադրված են հեռանալ պատերազմում հայտնված իրենց երկրներից։ «Ռեգիոն» կենտրոնի կազմակերպած օնլայն մամուլի ասուլիսի ժամանակ պարոն Էվանսը կոնկրետ չի պատասխանում «Ա1+»-ի հարցին. թե չե՞ք կարծում, որ արաբական աշխարհից հոսքը՝ մասնակիորեն արդյունք է ԱՄՆ-ի քաղաքականության։ Դեսպանը հարկ է համարում , սակայն ,  հիշեցնել. «Միևնույն ժամանակ նրանք , ովքեր փախստականներից մեծ գումարներներ են վերցնում Միջերկրական ծովով՝ վտանգավոր նավերով նրանց տեղափոխելու նպատակով, չարաշահում են այդ մարդկանց վախերն ու հույսերը , ինչը շատ հաճախ ողբերգական հետևանքներ է ունենում, և մենք բոլորս դա տեսել ենք»։ «Հայաստանն ճիշտ քայլ արեց՝ ապաստան առաջարկելով սիրիացիներին ու եզդիներին։Նրանք կարող են իրենց ներդրումնն ունենալ ձեր երկրի կառուցման համար»,- ասում է Ջոն Էվանսը։ Ի դեպ, պարոն Էվանսը մեր հարցերին պատասխանել է մինչեւ Ռուսաստանի կողմից ԻՊ-ին ավիահարվածներ հասցնելը։ Նա, մեկնաբանելով մասնավորապես Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի ՝ վերջին հարցազրույցը, ընդգծել է. « Ես կարծում եմ, որ Նախագահ Ալ-Ասադը իրեն համարում է արեւմտամետ, եթե ներկայիս իրավիճակում այդ ինչ-որ բան նշանակում է, եւ իրեն զգում է դավաճանված Արեւմուտքից։ Իր հերթին, Արեւմուտքում շատերի համբերությունը Սիրիայի կառավարիչը սպառել է։ Չկա կասկած, որ Սիրիայում բոլորը կցանկանային, որ ամեն ինչ այլ կերպ դասավորվեր, բայց տարածաշրջանում կան ուժեր, որոնք իրապես սարսափելի խառնաշփոթ են ստեղծել այնտեղ։ Հնարավոր է, որ առաջիկա շաբաթներին եւ ամիսներին մենք տեսնենք որոշակի նոր միջազգային համագործակցություն այս հարցում»։