Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՔԱՎ-ի գնահատականը ՀՀ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ

Քաղաքականություն
index5

Նախագծի մշակման ժամանակագրությունը 1. 2013 թ. սեպտեմբերի 4-ի ՀՀ Նախագահի թիվ 207-Ն հրամանագրով ձևավորվեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որին հանձնարարվեց մշակել ՀՀ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ և Սահմանադրական բարեփոխումների նախագիծ: Համաձայն հրամանագրի՝ Սահմանադրական փոփոխությունների գործընթացը մեկնարկել է ելնելով իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից: 2. 2014 թ. հոկտեմբերի 14-ին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հաստատեց Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որը հոկտեմբերի 15-ին հրապարակվեց և ներկայացվեց ՀՀ նախագահին: Հայեցակարգի նախագծի վերաբերյալ իր կարծիքը  ներկայացրեց նաև Վենետիկի հանձնաժողովը: 3. 2015 թ. հուլիս 15-ին հրապարակվեց մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված նախագծի 1-7-րդ, 10 գլուխների նախագիծը , օգոստոսի 4-ին՝ 8-16 գլուխների նախագիծը , միաժամանակ հրապարակվեց 1-7–րդ գլուխների փոփոխված նախագիծը: 2015 թ. հուլիսի 17-ին Սահմանադրության փոփոխությունների նախագծի 1-7–րդ և 10-րդ գլուխների վերաբերյալ իր կարծիքը  հրապարակեց Վենետիկի հանձնաժողովը: 4. 2015 թ. օգոստոսի 20-ին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից հաստատվեց Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը6 և ներկայացվեց ՀՀ նախագահին: 2015 թ. սեպտեմբերի 10-ին Վենետիկի հանձնաժողովը հրապարակեց Սահմանադրության նախագծի 1-7-րդ և 10–րդ վերանայված գլուխների իսկ սեպտեմբերի 11-ին հրապարակեց 8-16-րդ գլուխների վերաբերյալ կարծիքները: 5. 2015 թ. օգոստոսի 21-ին Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, հիմնավորումներով ներկայացվեց ՀՀ Ազգային Ժողով: 6. 2015 սեպտեմբեր ամսին մեկնարկեցին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկումները Ազգային Ժողովում, որը տևեց ընդամենը 4 օր (սեպտեմերի 15-18): Ամբողջական հոդվածն՝ այստեղ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ