Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը Ազգային ժողովում (տեսանյութ)

Քաղաքականություն
Levon-Zurabyan1

Հոկտեմբերի 9-ին Ազգային Ժողովը հավանություն տվեց Սերժ Սարգսյանի առաջարկած սահմանադրական փոփոխություններին: Չնայած իշխանությունները փորձում են այդ որոշումը ներկայացնել որպես քաղաքական կոնսենսուս, իրականում բոլորն էլ գիտեն, որ այն որեւէ կերպ չի ներակայացնում մեր ժողովրդի քաղաքական կամքը: Նախ, ներկայիս Ազգային Ժողովը ձեւավորվել է իշխող կուսակցության կողմից պետականորեն կազմակերպված ընտրակեղծարարության արդյունքում եւ իսկզբանե չի ներկայացրել Հայաստանի ժողովրդին: Եւ երկրորդ, անգամ այդպիսի Ազգային Ժողովում դեռ այս տարվա սկզբին իշխանությունները չունեին անհրաժեշտ կոնսենսուս, հակառակը, ձեւավորվել էր սահմանադրական փոփոխություններին ընդդիմացող խորհրդարանական ուժերի եռյակ, որն իր շուրջ միավորել էր 53 պատգամավորի: Այդ դաշինքը քանդվեց միայն ընդդիմության ղեկավարների եւ ակտիվիստների նկատմամբ կատարված բռնությունների եւ կուսակցություններից մեկի ղեկավարի նկատմամբ սանձազերծված ճնշումների արդյունքում, որի գագաթնակետը դարձավ Սերժ Սարգսյանի կողմից հեռուստաեսությամբ նրա հասցեին հնչած սպառնալիքները: Այս ամենը նշանակում է, որ տեղի է ունեցել ոչ թե քաղաքական կոնսենսուս, այլ բռնաճնշումների, սպառնալիքների, շանտաժի, կաշառքի արդյունքում կատարված հակասահմանդրական քվեարկություն, որը որեւէ կապ չունի հայ ժողովրդի կամքի հետ: Հայ ժողովուրդը իրականում շատ լավ էլ գիտի, որ փոփոխութույան միակ նպատակն է Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգումը, եւ որ այն իրականում ուղղված է մենաշնորհի, արտագղթի, ընտրակեղծարարության հավերժացմանը: Բնական է, որ ձեռնարկված սահմանադրական գործընթացը Հայաստանում առաջացնում է օրեցոր ահագնացող բեւեռացում, որի մասին ասված է ԵԽԽՎ-ն հոկտեմբերի 31-ի բանաձեւի մեջ: Նման վիճակում սահմանադրական կառավարման մոդելը փոխելը հակասում է Վենետիկի հանձնաժողովի ռեկոմենդացիաներին: Էլ ավելի վտանգավոր է այն, որ բեւեռացում, իսկ իրականում, առճակատում առաջացնող այդ ռեֆորմը ձեռնարկվում է, երբ կա Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման վտանգ: Մենք առաջարկում ենք Սերժ Սարգսյանին, ելնելով երկրի պաշտպանության եւ պետական անվտանգության շահերից, հրաժարվել Սահմանադրության փոփոխության ժամանակավրեպ փորձից: Իշխանությունները արտաքին մարտահրավերներով լի միջազգային այս միջավայրում իրավունք չունեն ազգի պառակտմանը տանող գործընթաց նախաձեռնել, որի նպատակն է սեփական իշխանության պահպանումը: Հակառակ դեպքում ակնհայտ է դառնում, որ ներկա իշխանությունները իրենց իշխանատենչությունը ավելի բարձր են դասում քան հայ ժողովրդի անվտանգության գերխնդիրը: