Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախ այցելողների թիվն աճել է շուրջ 2 հազարով

Քաղաքականություն
1181

2015 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն է այցելել 14492 զբոսաշրջիկ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 12649 -ի փոխարեն։ Այս մասին Karabakh-open.info-ին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը։ Զբոսաշրջիկների մեծամասնությունը Արցախ է ժամանել Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Կանադայից եւ Լիբանանից։