Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ճիշտ կլիներ իշխանության կողմից հանրաքվեի կասեցումը». Ստ. Դեմիրճյան (տեսանյութ)

Քաղաքականություն
CAKKtmA3VfQ

ՀԱԿ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը վստահ է, որ այս պահին սահմանադրական փոփոխությունների հասարակական պահանջ չկա։ «Սա ավելի է սրելու իրավիճակը, երբ մեր երկիրը, կարելի է ասել, պատերազմական իրավիճակում է։ Այս պայմաններում ճիշտ կլիներ իշխանության կողմից հանրաքվեի կասեցումը կամ առնվազն՝ հետաձգումը»։ Իշխանության դրսևորած շտապողականությանը պատգամավորը մի բացատրություն է տեսնում. «Դա ցույց է տալիս, թե որքան է այս գործընթացը կարևորում վարչախումբն՝ իր իշխանությունը երկարաձգելու համար։ Սակայն Հայաստանին անհրաժեշտ են իրական փոփոխություններ։ Իսկ ամեն գնով փոփոխություններն անցկացնելու գործելակերպն անընդունելի է»,-շեշտեց պարոն Դեմիրճյանը։ ՀԱԿ պատգամավորը հիշեց նաև 2005 թիվը։ «Այդ ժամանակ խայտառակ կեղծիքներով ընդունված սահմանադրությունից հետո ի՞նչ է փոխվել մեր երկրում։ Որևէ առաջընթաց չենք կարող արձանագրել։ Սահմանադրությունը խախտող իշխանությունը պետք է հեռացվի, ոչ թե փոխի սահմանադրությունը»։