Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եղիցի լույս. այսպես ավարտեց իր ելույթը Էդուարդ Շարմազանովը (տեսանյութ)

Քաղաքականություն
lxcBZvpIzTc

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին Հարգելի խորհրդարան, Վերջին շրջանում թե՛ ներքին, եւ թե՛ արտաքին քաղաքականության օրակարգը հարուստ էր իրադարձություններով: Երկարատեւ բովանդակային քննարկումներից հետո Ազգային ժողովը ձայների գերակշռող մեծամասնությամբ հավանության արժանացրեց ՀՀ Նախագահի կողմից առաջարկված սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Չկար թեկուզ մեկ ընդդիմադիր խմբակցություն, որի ներկայացուցիչներն ամբողջությամբ դեմ քվեարկեին նախագծին: Քվեարկության պատկերն ապացուցեց, որ այս հարցի շուրջ քաղաքական կոնսոլիդացիան եւ կոնսենսուսն այլեւս իրականություն են: Բնական է՝ կլինեին նաեւ դեմ արտահայտվողներ: Ինչպես արդեն առիթ ունեցել եմ նշելու, ամեն ինչ կորոշի ժողովուրդը հանրաքվեի միջոցով: Իսկ բոլոր նրանք, ովքեր հանրաքվեն փորձում են դիտարկել իշխանություն-ընդդիմություն հակասության համատեքստում, մեղմ ասած, թյուրիմացության մեջ են: Հարգելի գործընկերներ, Վերջերս տեղի ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոբելյանական՝ 70-րդ նստաշրջանը, որտեղ ելույթով հանդես եկավ նաեւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Դա համահայկական առաջնորդի եւ խաղաղություն քարոզող տարածաշրջանային գործչի ելույթ էր, որով պետության ղեկավարը վերահաստատեց. Առաջին, Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտմանն այլընտրանք չկա, եւ այդ գործընթացը պետք է կրի շարունակական բնույթ: Երկրորդ, ղարաբաղա-ադրբեջանական հակամարոտությունն ունի բացառապես խաղաղ կարգավորում: Ադրբեջանը մերժում է համանախագահների եւ միջազգային հանրության կոչերը՝ սպառնալով տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը: Երրորդ, հարկ եղած դեպքում Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ԼՂՀ-ի անվտանգության երաշխավոր, ունենալով իրավական եւ ռազմաքաղաքական բոլոր հիմքերը, խաղաղություն կպարտադրի Ադրբեջանին: Եվ վերջապես, ֆաշիզմի, նացիզմի եւ խավարի դեմ պայքարում չկան մեծ կամ փոքր պետություններ: Հայաստանը պայքարել է եւ շարունակում է պայքարել խավարի տարբեր դրսեւորումների դեմ: Եղիցի լույս: Շնորհակալություն ուշադրության համար: