Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շատերն են փորձել տիրանալ բուսաբանական այգու այս կամ այն հատվածին». տնօրեն (տեսանյութ)

Հասարակություն
busabanakan-nkaar

80 տարեկան ու 80 հեկտար տարածք զբաղեցնող Բուսաբանական այգին տոնական տեսք չունի: Հրդեհի հետևանքով վնասված բուսատեսակները վերականգնելու հարցը բազմիցս բարձրացվել է Կառավարությունում, սակայն արդյունք չկա: «Սովորական քաղաքացիական երկու պահակներով անհնար է պահել այդ տարածքը, առավել ևս` ամառային հրդեհավտանգ վիճակում: Ոռոգման համակարգն է քայքայված, ոռոգման ջուրն էլ սահմանափակ է: Մենք պետք է ունենանք 40 խնամող բանվոր, բայց ունենք ընդամենը 15»,- նշում է այգու տնօրեն Ժիրայր Վարդանյանը: Ուսանողական տարիներից բուսաբանական այգում աշխատող տնօրենը բազմաթիվ դեպքեր է հիշում, երբ փորձել են տիրանալ այգու այս կամ այն հատվածին: Սակայն հերքում է խոսակցությունները, թե հնարավոր է` տարածքը միտումնավոր հրդեհում են ` այնտեղ հետագայում շինություն կառուցելու նպատակով։ «Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, նման բան չկա, ժողովուրդը ուղղակի ենթադրում է: Քաղաքում մնացած կանաչապատված միակ հզոր ու գայթակղիչ պատառն է, բնականաբար` աչքը տեսածից է վախենում: Նման խնդիր ունեցել ենք, այդ խնդիրը լուծել ենք դատական կարգով, այգու տարածքային ամբողջականությունը պահպանված է»,- ասում է նա: 1977 թվականից Բուսաբանական այգում է աշխատում 65-ամյա Գոհար Օգանեզովան: Համալսարանում սովորելիս մեկ անգամ այստեղ գիտական փորձի եկած ու հետո մշտական աշխատանքի անցած ավագ գիտաշխատողը հիշում է, թե ինչպիսին էր այգին խորհրդային շրջանում։ «Շատ մեծ է տարբերությունը մեր կոլեկտիվը մեծ էր` 200 հոգի, հիմա այն մոտ երեք անգամ կրճատվել է, բանվորական կազմը շատ մեծ էր, և ջուրն էր բավարար, և բուժիչ միջոցները կային»: Եղած խնդիրները անցողիկ են,- ասում է տիկին Օգանեզովան: Իրեն այլ բան է անհանգստացնում. «Երբ մարդիկ գալիս են մեր այգի, խնամք գաղափարն իրենց համար չկա. իրենք մտածում են, որ եկել են ինչ-որ վայրի տեղ և ինչ ուզում են` անում են: Մեզ մոտ չկա այդ մշակույթը, որ եթե դու եկել ես, ուրեմն պետք է զգույշ լինես»: Ի տարբերություն միջին և բարձր տարիքի քաղաքացիների, այգու բուսատեսակների նկատմամբ հոգատարությամբ աչքի են ընկնում դպրոցահասակ երեխաները: