Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղացիները նորից փակել են ճանապարհը. Ծառուկյանը խոստումը չի՞ կատարում (տեսանյութ)

Հասարակություն
untitled5

«Երեւանի Արարատ կոնյակի, գինու,օղու կոմբինատ» ընկերության Մասիսի մթերման կայանում խաղողով բեռնված մեքենաները կանգնած են ու չեն կարողանում մթերել արդեն փչացող խաղողը։ Գյուղացիները գտնում են, որ  ամբողջ խնդիրը սխալ կազմակերպման ու խոստումների մեջ է։ «Նախարարը գալիս իր հերթին է ասում բերքը դաշտում չի մնա, վարչապետը՝ իր հերթին, Ծառուկյանը իր հերթին ա խոստումներ տալիս, բայց փաստ է, որ բերքը հիմա մեր ձեռքին է, չմթերված, իսկ մթերվելու պարագայում էլ՝ զիբիլ դարձած» Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանը նրանց խոստացել էր, որ կմթերի խաղողը, իսկ գյուղնախարարը հայտարարել էր, որ ոչ մի կիլոգրամ խաղող չի կորի։ Գյուղացիները փակել են ճանապարհը։ Մեզ դեռևս չի հաջողվում կապ հաստատել Գագիկ Ծառուկյանի գրասենյակի հետ։ 1in. am-ի տեսանյութը