Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեյրան Օհանյանն ընդունել է Ճապոնիայի դեսպանին և ռազմական կցորդին

Պաշտոնական
unnamed13

Հոկտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էյջի Տագուչիին և ռազմական կցորդ (նստավայրը ք.Մոսկվա) գնդապետ Կազույա Օնոյին` վերջինիս ՀՀ-ում հավատամագրվելու կապակցությամբ: Սեյրան Օհանյանը շնորհավորել է գնդապետ Օնոյին Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ և մաղթել է արդյունավետ աշխատանք` հույս հայտնելով, որ հետ հայ-ճապոնական պաշտպանական համագործակցության զագացման նոր հեռանկարներ կնախաձեռնվեն: Դեսպան Տագուչին նշել է, որ ճապոնական կողմը պատրաստ է համագործակցությանը և հույս հայտնել, որ առաջընթացը կարձանագրվի մոտ ապագայում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: