Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետն ընդունել է Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

Պաշտոնական
unnamed9

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: Վարչապետը շնորհավորել է Իգոր Նազարուկին՝ դեսպանի պաշտոնն ստանձնելու առթիվ և հաջողություն մաղթել դիվանագիտական առաքելության մեջ: Վարչապետը բարձր է գնահատել հայ-բելառուսական միջպետական հարաբերությունները և համոզմունք հայտնել, որ դեսպան Նազարուկն իր աշխատանքով կնպաստի քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության էլ ավելի ամրապնդմանը և խորացմանը: Իգոր Նազարուկը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և հավաստիացրել, որ պաշտոնավարման ընթացքում կգործադրի ամեն ջանք՝ տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու և երկկողմ կապերն առավել սերտացնելու ուղղությամբ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների ակտիվացման, առկա ներուժի լիարժեք օգտագործման, Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության ընդլայնման հարցերի շուրջ: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է Տնտեuական համագործակցության հարցերով հայ-բելառուuական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը: