Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բարսելոնայի» երկրպագուներին զայրացրել է ֆիլմը, որտեղ ավերվում է մարզադաշտը

Սպորտ
sport-barselona

«Բարսելոնայի» հանրահայտ մարզադաշտը` «Նոու Կամպը», հիմնահատակ կավիրվի իսպանական նոր կինոնկարում: Second Origin վերնագրով ֆիլմում, որը նկարահանվել է կատալոնցի գրող Մանուել դե Պեդրոլոյի գրքի հիման վրա, սցենարիստը Բարսելոնայի «կործանումը» տպավորիչ դարձնելու համար ավերակների է վերածել հենց հայտնի մարզադաշտը: Դա բողոքի ալիք է բարձրացրել «Բարսելոնայի» երկրպագուների շրջանում: Ֆիլմի սցենարիստը նրանց հանգստացնելու համար ասել է, որ իրենք ոչ մի նկարահանում չեն իրականացրել «Նոու Կամպում» եւ ամեն ինչ արել են համակարգչի օգնությամբ: