Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանի խաղընկերը քննադատել է նրան

Սպորտ
sport-borusia

Դորտմունդի «Բորուսիայի» առաջատար խաղացողներից մեկը` Մատս Հումելսը, լրջորեն զայրացրել է իր խաղընկերներին ու ակումբի ղեկավարությանը, երբ «Բավարիայից» կրած պարտությունից հետո խստորեն քննադատել էր իր թիմակիցներին: Մասնավորապես, փորձառու պաշտպանը հայտարարել է, որ խոշոր հաշվով (1:5) պարտության համար մեղավոր են ոչ թե պաշտպանները, այլ հարձակման գծի խաղացողները, որոնք ժամանակին չեն կարողացել փակել ազատ գոտիները: «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոհան Վացկեն այդ կապակցությամբ հայտնել է, որ արդեն առանձնազրույց է ունեցել ֆուտբոլիստի հետ եւ քննարկել այդ միջադեպը: Հիշեցնենք, որ «Բորուսիայի» հարձակման գծի առաջատար խաղացողներից մեկը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է: