Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շիրակ գյուղում գայլերը հոշոտել են ոչխարների

Հասարակություն
2743107f79ceaba5fb8bd64cf16c5d3b

Հոկտեմբերի 4-ին, ժամը 08.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Շիրակ գյուղում գայլերը հոշոտել են ոչխարների: Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն: Պարզվել է, որ Շիրակ գյուղի 7-րդ փողոցի թիվ 9 տանը հարակից անասնագոմում հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը տեղի է ունեցել գայլերի հարձակում, ինչի հետևանքով հոշոտվել է Ք. Ա.-ի՝ 27 (վիրավոր 8), Հ. Գ.-ի՝ 12 (վիրավոր 3), Մ. Պ.-ի՝  2 և Վ. Թ.-ի՝ 2 ոչխար: Դեպքի մասին տեղեկացվել են ՃԿԱԿ-ում ՀՀ բնապահպանության և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների պատասխանատու աշխատակիցները: