Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ»-ը սկսեց իր ուղևորությունը

Քաղաքականություն
avtoarshav

Սույն թվականի հոկտեմբերի 4-ին  ժամը 14։00 «Հայկական ՏՀՏ եվրոպական  ավտոարշավ»ծրագրի պատվիրակությունը պաշտոնապես սկսեց իր ուղևորությունը «Դիջիթեք էքսպո» ցուցահանդեսից: Ավտոբուսի պաշտոնական ուղևորման ը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար  էմիլՏա րասյանը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։ «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագրի մասնակից 26 ՏՀՏ ընկերություններ 32 օրվա ընթացքում կայցելեն 15 եվրոպական երկիր, որտեղ կմասնակցեն մի շարք միջոցառումների և գործարար հանդիպումների: «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամն ու «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը համատեղ իրականացնում են «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագիրը, որի հիմնական նպատակն է գործարար (B2B) հանդիպումների միջոցով համախմբել և եվրոպական 20 պետությունների շուկային ու գործընկեր կազմակերպություններին ներկայացնել հայկական ՏՀՏ և գործարար ոլորտի ներուժը, Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արտադրական կարողությունները, ձևավորել երկկողմ և բազմակողմ համագործակցություն, ինչպես նաև ներկայացնել Հայաստանը` որպես կամուրջ դեպի Եվրասիական տնտեսական միություն, Միջին Ասիա և Արևելք` դրանով իսկ նպաստելով Հայաստանում ներդրումային հնարավորությունների ներկայացմանը: Ծրագրի շրջանակում սույն թվականի հոկտեմբերի 4-ից մինչև նոյեմբերի 6-ը հայկական ՏՀՏ ընկերությունների ավելի քան 40 ներկայացուցիչ  կայցելեն 20 եվրոպական երկիր,կմասնակցեն ոլո րտի ներկայացուցիչների հետ կազմ ակերպվող` ·         «Hi-Tech/Made in Armenia» բիզնես ֆորումների, ·         տեղական կազմակերպութ յունների հետ հանդիպումների, ·         հայկական «Hi-Tech» ա նկյան ներկայացմանը և ·         միջազգային մի շարք մ իջոցառումների: Հայկական ՏՀՏ պատվիրակությունը  գործարար հանդիպումներ կունենա  Վիեննայում, Պրահայում,Բեռլինու մ, Ամստերդամում, Բրյուսելում,  Փարիզում, Մարսելում, Միլանում,  Զագրեբում,Բելգրադում, Սոֆիայո ւմ, Աթենքում և այլուր, ինչպես նաև կմասնակցի Բ ուխարեստում ևԿատովիցեում կազմա կերպվող խոշոր տեխնոլոգիական մի ջազգային միջոցառումներին: Ծրագիրն իրականացվում է ՀՀ Կառա վարության` ի դեմս ՀՀ Էկոնոմիկա յի նախարարության, ՀՀՍփյուռքի ն ախարարության, ՀՀ Արտաքին գործե րի նախարարության, ԼՂՀ Կառավարո ւթյան,Հայաստանի փոքր և միջին ձ եռնարկատիրության զարգացման ազգ ային կենտրոնի ևՁեռնարկությունն երի եվրոպական ցանցի հետ համագործակցությամբ, ինչպես նաև «Ռեսո» ապահովագրական ընկերության, «Ալտակոդ» և «Արփինետ» ընկերությունների աջակցությամբ և «Լոֆթ» ու «Սիթիմոբիլ» ընկերությունների հովանավորությամբ: