Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է «Արարատ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Հովհաննես Զանազանյանը

Հասարակություն
zanazanyan

Այսօր առավոտյան կյանքից հեռացավ «Արարատ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Հովհաննես Զանազանյանը: Այդ մասին «Ա1+»-ի թղթակցին հայտնեց Հայաստանի ֆուտբոլի վետերանների միության նախագահ Սերգեյ Պողոսյանը: Հովհաննես Զանազանյանը երկար տարիներ հանդես է եկել «Արարատում»: Հայ երկրպագուների շրջանում նա հայտնի է որպես «ոսկե ավագ» մականունով, քանի որ հենց նրա անմիջական առաջնորդությամբ էր «Արարատ-73»-ը դարձել դուբլի հեղինակ՝ հաղթելով եւ ԽՍՀՄ առաջնությունում, եւ գավաթի խաղարկությունում: 1972 թվականին նա Խորհրդային Միության օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է Մյունխենի խաղերին եւ դարձել բրոնզե մեդալակիր: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Հովհաննես Զանազանյանը երկար տարիներ հաջողությամբ աշխատել է սպասարկման ոլորտում, իսկ Հայաստանի անկախացումից հետո զբաղվել է մարզչական աշխատանքով՝ իր մեծ լուման բերելով հայկական ֆուտբոլի կայացման գործում: