Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի ավագանին կոչումներ ու տներ կշնորհի

Կարևոր լուրեր Հասարակություն
rqBV5Iqkz94

Երեւան քաղաքի 2797-րդ տարեդարձի առթիվ, ստեղծագործական ակնառու հաջողությունների, Երեւան քաղաքի երաժշտաարվեստում ներդրած նշանակալի ավանդի եւ բազմամյա վաստակի համար կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երզնկյանին,  ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին,    ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն  Մաթեւոսյանին  ավագանին կշնորհի  «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը։ Նախագիծն ընդգրկված է Երեւանի ավագանու արտահերթ նիստում, որը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին։ Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում  կստանա նաեւ պրոֆեսիոնալ բռնցամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամը՝ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ միջազգային մրցասպարեզներում ունեցած ակնառու հաջողությունների համար։ Ավագանին նաեւ բնակարաններ կնվիրի դերասան, լրագրող Զառա Արամյանին, Բերջ Քարազյանին, Դավիթ Ամալյանին, Վահրամ Սահակյանին եւ այլոց։