Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը

Քաղաքականություն
dc6a2aca6eb376ade5a7163cd0ac441d

«Սերժ Սարգսյանի՝ խաղաղապահության վերաբերյալ ելույթը ՀԱՊԿ-ում, հետո նաև Նյու Յորքում հաստատեց Հայաստանի պատրաստակամությունը՝ մասնակցել միջազգային խաղաղապահությանը»,- կարծում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը։ Նա չի կիսում տեսակետը, թե Սերժ Սրգսյանի ելույթում կար ենթատեքստ՝ Արցախում խաղաղապահների տեղակայելու վերաբերյալ. «Այդ մասին վերջին շրջանումիսկապես շատ են խոսում, սակայն ես կարծում եմ, որ Արցախում խաղաղապահների տեղակայման հարց կդրվի միայն այն ժամանակ, երբ կոնֆլիկտի կողմերը համաձայնության գան սկզբունքային մի քանի հարցերի շուրջ»։ ՀՀԿ-ական պատգամավորը բնական է համարում նաև ՀԱՊԿ հավակնությունները՝ միջազգային խաղաղապահությանը մասնակցելու. «Խաղաղապահությունը գլոբալ առումով է կարևոր և գուցե ՀԱՊԿ-ն փորձում է ներգրավվել այս հարցում։ Եվ ես չեմ կարծում, որ ՀՀ ղեկավարության կողմից Արցախում խաղաղապահ առաքելությանը ՀԱՊԿ ներգրավվածությունը դիտվում է կարևոր հարց։ Այն կարծիքին չեմ, որ դա մեր հեռուն գնացող նպատակներից է»։ Իսկ ի՞նչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը՝ հայտարարելով, որ Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է։ Արդյո՞ք այն ճանաչելու նպատակ կարող է ունենալ Հայաստանը։ Խոսրով Հարությունյանը պատասխանում է. «Հայաստանը ձեռնպահ կմնա ճանաչել Ղարաբաղի անկախությունը, քանի դեռ ընթանում է խաղաղ բանակցություններ։ Սակայն երբ զգա, որ Ղարաբաղը վտանգի մեջ է, անպայմանորեն Հայաստանի կողմից կճանաչվի նրա անկախությունը»։ Նա չի կիսում նաև տեսակետը, թե բանակցային գործընթացը տապալված է. «Բանակցային գործընթացն ունի պատմություն և կարող եմ վստահեցնել, որ Հայաստանը երբեք չի խուսափի Ադրբեջանի հետ բանակցություններից»։