Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերգեյ Լուկինը` Երեւանի առաջին կիսամարաթոնի հաղթող (տեսանյութ)

Սպորտ
gagik111

Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի եւ Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ այսօր անցկացրեց Երեւանի առաջին կիսամարաթոնը: Մրցավազքին մասնակցեցին մոտ 4000 վազքասերներ` երեխաներ, պատանիներ, երիտասարդներ, վետերաններ, որոնք մասնակցեցին 2,1կմ, 5կմ եւ 10,5x2 կմ վազքերին: Սակայն գլխավոր իրադարձությունները ծավալվեցին կիսամարաթոնի ժամանակ, որին մասնակցեցին մոտ 100 պրոֆեսիոնալ աթլետներ: Կանանց մրցավազքում հաղթեց ռուսաստանցի Իրինա Սերգեեւան: Երկրորդ արդյունքը ցույց տվեց ուկրաինուհի Կատարինա Կարմանենկոն, երրորդ` ռումինուհի Անդրեա Պիսկուն: Երեւանի կիսամարաթոնի տղամարդկանց մրցավազքում 21,5 կմ տարածությունը բոլորից արագ անցավ ռուսաստանցի Սերգեյ Լուկինը: Մրցանակային երկրորդ տեղը զբաղեցրեց ալբանացի Իլիր Գելեզիin, իսկ երրորդ ճանաչվեց իրանահայ վազորդ Արաբո Ղազարյանը: