Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այս օրերին իմ շատ գործընկերներ նախանձում են ինձ». Արմեն Աշոտյան

Հասարակություն
մերի

Հայտնի են Կրթության և գիտության նախարարության հուշամեդալի, պատվոգրի և շնորհակալագրի արժանացած մանկավարժները։ Հուշամեդալ ստացան Լոռու  մարզի Շիրազի անվան դպրոցի ուսուցչուհի Զարուհի Մելքումյանը և Վանաձորի թիվ 11 դպրոցի տնօրեն Նարինե Սահակյանը։ Իսկ մայրաքաղաքից հուշամեդալ բաժին հասավ Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցի տնօրեն Լարիսա Մկրտչյանին, թիվ 121 հատուկ դպրոցի տնօրեն Օֆելյա Աղաբեկյանին և քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Սվետլանա Առաքելյանը։ Պատվոգիր ստացավ մայրաքաղաքի երկու դպրոցի ներկայացուցիչ. թիվ 79 հատուկ դպրոցի տնօրեն Քնարիկ Հայրապետյանը և թիվ 155 հատուկ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Էլեոնորա Մեսրոպյանը։ Շնորհակալագիր ստացավ թիվ 147 հատուկ դպրոցի փոխտնօրեն Արմինե Մարտիրոսյանը։ Շնորհակալագրեր ստացան նաև մայրաքաղաքի և մարզերի տասնյակ մանկավարժներ, ովքեր մասնակցել էին տարվա լավագույն ուսուցիչ մրցույթի նախընտրական փուլին։ Նրանք տարբեր անվանակարգերում հաղթող էին ճանաչվել, որի համար արժանացան ԿԳ նախարարի ուշադրությանը։ Ի դեպ՝ բացի ծաղիկներից ու հավաստագրից, նրանք կստանան նաև հեռուստացույց։ մերիէ «Հանրապետությունում 38.000 մանկավարժ ունենք, որոնց ճնշող մեծամասնությունը լավն են։ Իհարկե, կան նաև բացառություններ։ Պետք է ասեմ, որ այս օրերին իմ շատ գործընկերներ նախանձում են ինձ, քանի որ հնարավորություն ունեմ շփվելու միաժամանակ գեղեցիկ և խելացի բազմաթիվ կանանց հետ»,-նշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։ Ներկայումս կարևոր է դպրոցներում տղամարդ ուսուցիչների թվի ավելացումը։ «Դրա համար անհրաժեշտ է աշխատանքը հասցնել այն մակարդակի, նաև՝ ֆինանսական առումով, որ նրանք կարողանան ընտանիք պահել»,-շեշտեց նախարարը։