Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացին բարձրացել է Արագած լեռը և չի վերադարձել

Հասարակություն
aragatc

Հոկտեմբերի 3-ին, ժամը 21.15-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 12.00-ի սահմաններում Սերգեյ անունով ՌԴ քաղաքացին երթուղային տաքսիով մոտեցել է Արագած լեռան լանջին գտնվող Քարե լճին, վարորդին հայտնել, որ բարձրանում է սարը և 3 ժամից կվերադառնա, սակայն չի վերադարձել: Պարզվել է, որ Սերգեյ Չոբրինը (ՌԴ քաղաքացի) հանգրվանել է Աշտարակ քաղաքի Խորենացու փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Կովկաս հոսթելում», որի աշխատակիցներից հաջողվել է ճշտել նրա հեռախոսահամարը: Բազմաթիվ փորձերից հետո միայն ժամը 24.00-ին հաջողվել է  կապ հաստատել Ս.Չոբրինի հետ, ով հայտնել է, որ ինքն անվաս է, սակայն Քարե լճից մոտ 3 կմ հեռավորության վրա մոլորվել է: Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը: Ժամը 04.20-ին եղանակային պայմաններից ելնելով՝ որոնողական աշխատանքները դադարեցվել են, իսկ ժամը 06.30-ին` վերսկսվել: Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության պատասխանատու Վ.Սիմոնյանը: Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: