Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Մանուկյանին հարվածողը իր պատիժը կկրի ՔԿՀ-ում

Քաղաքականություն
aram-manukyan

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի առողջությանը դիտավորությամբ թեթեւ մարմնական վնաս պատճառելու մեջ մեղադրվող Արշակ Սվազյանը Վճռաբեկ բողոք չի ներկայացրել։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։ Դեռ օգոստոսի 24-ին Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ էր թողել Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը՝ ըստ որի նա դատապարտվել էր մեկ ամսվա կալանքի։ Այսինքն ՝դատավճիռն արդեն ուժի մեջ է մտել եւ նա պատիժը պետք է կրի Արդարադատության նախարարության համապատասխան ՔԿՀ-ում։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 11-ին իր շենքի շքամուտքում բռնության էր ենթարկվել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը։ Արշակ Սվազյանը իր քայլը մեկնաբանել էր նրանով, որ Արամ Մանուկյանը հայհոյել էր Սերժ Սարգսյանին