Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկուստեք խայտառակություն. Գ. Եղիազարյանը՝ Սյունիքի մարզպետի որդու գործի մասին

Քաղաքականություն
21b29d0056b0b8470b155c089c1621b2

Երկուստեք խայտառակություն՝ եւ Խաչատրյանների եւ Զաքարյանների կողմից։ Այսպես է բնութագրում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն ազատ արձակելը ԱԱԾ նախկին պետ Գուրգեն Եղիազարյանը։ «Բաց թողելու համար է դա արվել, տուժող կողմի հետ եկել են ներքին համաձայնության, վերջինս էլ փոխել է ցուցմունքը»,- «Ա1+»-ին ասաց նա։ Մայիսի 2-ին Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո Հարություն Զաքարյանը կորցրել էր աջ աչքի տեսողությունը։ Նա պնդել էր, որ իրեն հարվածողը եղել էր Տիգրան Խաչատրյանը։ Գործում, սակայն, շրջադարձ եղավ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված Յուրա Մանուչարյանը, ով նաեւ Խաչատրյանների ազգականն է, հայտարարել է, որ ինքն է հարվածել Հարություն Զաքարյանին։ Տուժողն էլ առերեսման ժամանակ ընդունել է այն փաստը, որ իրեն հարվածել եւ ծանր մարմնական վնասվածք է պատճառել Յուրա Մանուչարյանը։ Տիգրան Խաչատրյանի պաշտպան Արմեն Մելքոնյանն էլ տեղեկացրեց, որ թեեւ նա ազատ է արձակվել, սակայն   քրեական հետապնդումը նրա նկատմամբ դեռ չի դադարեցվել։