Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում տեղի կունենա խաղաղապահական ֆորում

Պաշտոնական
seyran

Ս.թ. հոկտեմբերի 5-6-ը Երևանում տեղի կունենա «Խաղաղապահական գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումի» ամենամյա համաժողովը, որի համակազմակերպիչն է ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը: Ֆորումը խաղաղապահության բնագավառում միջազգային ամենահեղինակավոր կազմակերպությունն է, որին անդամակցում է 22 պետություն: Հայաստանի Հանրապետությունը՝ հանձին ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի, «Խաղաղապահական գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումին» անդամակցել է 2014 թվականին: Համաժողովի ժամանակ ողջույնի ուղերձներով հանդես կգան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խաղաղապահական օպերացիաների հարցերով օգնական Էդմոնդ Մուլեն: Համաժողովին մասնակցում են 16 պետությունների թվով 58 ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում քննարկվելու են միջազգային խաղաղապահությանն առնչվող արդիական հիմնախնդիրներ: Համաժողովը կմեկնարկի հոկտեմբերի 5-ին, ժամը 09:00-ին, ՀՀ Կառավարության ընդունելությունների տանը: ՊՆ