Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իջևանում հրանոթի չպայթած արկ է հայտնաբերվել

Հասարակություն
timthumb.php_1

Հոկտեմբերի 2-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Իջևանի բաժնում մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նախկին ռեստորանի հարակից տարածքում, գետի բերանին, հրանոթի չպայթած արկ է գտել:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է հրանոթի չպայթած արկ: Հայտնաբերվածը հանձնվել է ՀՀ ՊՆ տնօրինությանը: Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն