Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանը միշտ կողմ է. կոնֆլիկտաբան

Քաղաքականություն
natalia1

Ռուսաստանը ուղղակիորեն կամ անուղղակիորեն հանդես է գալիս որպես կողմ նախկին ԽՍՀՄ տարածքում առկա հակամարտությունների ժամանակ։ Կարծում է Կոնֆլիկտների անալիզի և կարգավորման մասնագետ Նատալյա Միրիմանովան /Բելգիա/ ։ Օրինակ, նա հավանական է համարում, որ մոտ ապագայում Մերձդնեստրյան հակամարտությունը լուրջ ձեւափոխությունների ենթարկվի՝ կապված հարցի՝ տնտեսական տեսանկյունից լուծելու անհրաժեշտութամբ, իսկ Ուկրաինայի հետ սահմանի փակման դեպքում, որով Ռուսաստանը ուներ մուտք հանրապետություն, ընտրությունը , ամենայն հավանականությամբ, կլինի հօգուտ Եվրամիության, այսինքն՝ Մոլդովայի։ «Այդ կունենա իր ազդեցությունը մյուս հակամարտությունների վրա»,- ասում է Նատալյա Միրիմանովան՝ պատասխանելով «Ա1+»-ի հարցին, թե   կա՞ կապ ԱՊՀ երկրների տարածքի հակամարտությունների միջեւ եւ արդյո՞ք մի հակամարտության կարգավորումը կմոտեցնի մյուսների լուծման հնարավորությունը։ Նատալյա Միրիմանովայի հետ ինտերնետային մամուլի ասուլիսը կազմակերպվել է «Դիալոգ» միջազգային մամուլի կենտրոն. միջազգային լուրերի աղբյուրների դիվերսիֆիկացում հայաստանյան մեդիայի համար» ծրագրի շրջանակներում: