Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԳՆ-ն չի կատարում իր ֆունկցիոնալ պարտավորությունները. Արարատ Զուրաբյան (տեսանյութ)

Քաղաքականություն
kTGB55zghgM

Պետությունները սուվերենություն են ձեռք բերել, բայց Ռուսաստանը ցանկանում է անընդհատ միջամտել այդ պետությունների ներքին գործերին. այսօր հայտարարեց ՀՀՇ կուսակցության վարչության անդամ Արարատ Զուրաբյանը. «Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարվածությունը ՌԴ որոշ շրջանակների ձեռնտու է: ՌԴ-ն սկսում է նմանվել մի երեխայի, որը մեծացել է, բայց չի կարողանում բաժանվել իր խաղալիքներից»: Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի առնչությամբ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի արձագանքը, թե ՌԴ-ն պարզապես բիզնես շահ ունի՝ Արարատ Զուրաբյանը մեկնաբանեց.  «Մեր արտաքին գերատեսչության պարտքը պետք է լիներ ամեն զենքի խմբաքանակի վաճառքի պարագայում բողոքի նոտա հղել: Ես կարծում եմ, որ մեր ԱԳՆ-ն չի կատարում ֆունկցիոնալ այն պարտավորությունները, որը պետք է կատարեր»: Աշխարհում աննախադեպ երևույթ է հակամարտող կողմերին զենք վաճառելը՝ շեշտեց բանախոսը. «ՀԱՊԿ-ը ընդհանրապես որևէ գնահատական այս ամենի վերաբերյալ չի տալիս, ինչը զարմանալի է: Դա այն ռազմական դաշինքն է, որը պարտավոր է նման իրավիճակներում առաջնորդվի իր լիազորություններով: ՀԱՊԿ-ը դատարկ կառույց է, և դա արդեն փաստ է: Ես կուզենայի, որ մենք ընդհանրապես դրա անդամը չլինեինք կամ չունենայինք նման պայմանագիր, բայց քանի որ ունենք, ապա այն անօգուտ չպետք է լինի: Ինձ համար անհասկանալի է նաև համանախագահների մոտեցումը կամ ավելի ճիշտ՝ նրանց լռությունը , ոչ համարժեք արձագանքն իրավիճակին»։ Ավելին՝ տեսանյութով