Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առերեսում՝ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում (տեսանյութ)

Հասարակություն
12025341_1033789616672768_401929175_n

Այս պահին Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում ընթանում է առերեսում՝ ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի և նրան ծեծի ենթարկելու մեջ կասկածվող մեկ անձի միջև: Քիչ առաջ այստեղ են եղել նաև 4 այլ անձիք, ովքեր ևս առերեսվել են Սմբատ Հակոբյանի հետ: Հարազատները «Ա1+»- ի հետ զրույցում նշեցին, որ Սմբատ Հակոբյանը ճանաչել է իրեն ծեծի ենթարկողներից մեկին, իսկ մնացածների մասին դեռևս տեղեկություն չեն հայտնում: Հարազատները տեղեկացրին նաև, որ առերեսման բերված հինգ անձանցից մեկի անունը եղել է Տիգրան , սակայն դա այն Տիգրանը չէ, ում մատնացույց էր արել ազատամարտիկը: Քիչ անց ազատամարտիկը հանդես կգա նաև հայտարարությամբ: