Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գործելով միասին». կամուրջներ՝ Թուրքիայի և ՀՀ բնակչության միջև. ուղիղ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
germ

Այսօր, ժամը 14:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամլո ասուլիս՝ նվիրված «Գործելով միասին» հայ-թուրքական հաշտեցման ծրագրի առաջին փուլի արդյունքներին: Ասուլիսի բանախոսներն են՝ Մաթիաս Քիեսլեր, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Այշե Օզլեմ, Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ, Թուրքիա Մաթիաս Քլինգենբերգ, Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հրանուշ Խառատյան,  «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն Օզլեմ Չայքենդ, Պատմության հիմնադրամ, Թուրքիա Ծրագրի նպատակն է Ցեղասպանությունից մեկ դար անց կամուրջներ կառուցել Թուրքիայի և Հայաստանի բնակչության միջև մեծահասակների կրթության, լրագրության, բանավոր պատմության և արվեստի միջոցով։ Քննարկմանը կարող եք հետեւել «Ա1+»-ի ուղիղ հեռարձակմամբ։