Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գլխավոր դատախազը մեկնաբանում է Վահան Մարտիրոսյանի՝ սահմանը հատելու փաստը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
gevorik

«Շատերը չեն գիտակցում անկախության արժեքը , իհարկե պատմականորեն եթե նայենք, մենք միշտ ենք ունեցել դավաճաններ եւ բոլորս էլ տեղյակ ենք, թե այդ դավաճանների ճակատագիրը ինչպես է հյուսվել»,- այսօր Եռաբլուրում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ անդրադառնալով Հայաստանի սահմանը լքած ու Ադրբեջանում ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանին։ Իսկ ինչպե՞ս նա հատեց սահմանը, երբ նրա հանդեպ քրեական գործ էր հարուցվել. հարցին դատախազը պատասխանեց. «Քրեական գործ հարուցվել ի սկզբանե, մինչեւ նրա սահման հատելը։ Երբ որ հիմքերը բավարար են եղել, նրան մեղադրանք է առաջադրվել եւ խափանման միջոց էր ընտրվել  ստորագրությունը  չհեռանալու մասին: Այնպես չի, որ մարդուն պետք է անմիջապես ձերբակալել եւ կալանավորել: Մենք նման բազմաթիվ դեպքեր ունենք, երբ հիմքերը բավարար չեն մարդուն անազատության մեջ պահելու համար, եւ այնպես չէ, որ երբ կա հանցանք,  մարդուն կարող ենք պահել անազատության մեջ՝ մտածելով, որ նա կարող է դավաճանություն անել»։ Իսկ կոնկրետ այս դեպքում պարոն Կոստանյանի պնդմամբ պետք է քննարկել՝ արդյո՞ք Վահան Մարտիրոսյանի խափանման միջոցը՝ ստորագրությունը  չհեռանալու մասին  որոշման ժամանակ նախաքննության մարմինը վերցրել է նրա անձնագիրը, թե ոչ. «Եթե մարդու նկատմամբ ընտրված չէ կալանավորումը որպես խափանման միջոց, այդ մարդը չի կարող սահմանին արգելք ունենալ»։ «Ա1+»-ի հարցին, որ եթե Մարտիրոսյանը վերադառնա Հայաստան, ի՞նչ պատիժ է նրան սպասում, դատախազը պատասխանեց. «Քրեական գործ է հարուցված, սովորական ընթացակարգով կգնա»։ Մեր դիտարկմանը, թե որպես Ադրբեջանին հանձնված մարդ, հավելյալ պատիժ չի՞ լինի նա ասաց. «Եթե այս ընթացքում այլ հանցանք չկատարի՝ ոչ»։