«Որ վատ բան չասեմ՝ հաջողություն ձեզ». ԱԱԾ պետը՝ լրագրողներին (տեսանյութ)
Այսօր Եռաբլուր այցելած ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը չէր ուզում մեկնաբանել օրեր առաջ Հայաստանի սահմանը հատած Վահան Մարտիրոսյանի դեպքը. « Դու սատանի մայլեն քյանդրբազություն մի խաղա։ Քիչ խոսա»,- ասաց պարոն Հակոբյանը լրագրողին ու շարունակեց. «Ի՞նչ ես ուզում, ինչի՞ ա անցել, դու էլ կարաս անցնես։ Ավտոն նստել ու անցելա։ Բոլորը կարան անցնեն։ Մարդիկ սահմանը կարող են հատել ու դուրս գալ Վրաստան»։ Եթե անգամ մեղադրա՞նք է առաջադրված լրագրողների դիտարկմանը ԱԱԾ պետը ասաց. «Ա՛յ ընգեր, ի՞նչ մեղադրանք, բոլոր մարդիկ կարան ու նույն ձեւով կարան գնան Ադրբեջան»։ Ասինքն՝ անվտանգության ծառայությունը... Գորիկ Հակոբյանը թույլ չտվեց հարցը վերջացնել. «Այսինքն դու խելք չունես , դու չես հասկանում թե ինչ ես խոսում»,- հայտարարեց Գորիկ Հակոբյանն ու հավելեց՝ «որ վատ բան չասեմ՝ հաջողություն ձեզ»։