Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանն առատաձեռն է իր խաղընկերոջից

Սպորտ
sport-mxitaryan

Դորտմունդի «Բորուսիայի» այս մրցաշրջանի լավագույն ռմբարկուներ Հենրիխ Մխիթարյանն ու Պիեր-Էմերիխ Օբամեյանգը թարմացրել են իրենց ավտոմեքենաները: Ինչպես տեղեկացնում է BILD օրաթերթը, ֆուտբոլիստներն այսուհետ մարզման կգնան ոչ թե «Մերսեդեսով», այլ նոր ձեռք բերած «Լամբորջինիով»: Գաբոնցի ֆուտբոլիստն սովորական կարգի ավտոմեքենա է գնել եւ վճարել է 300 հազար եվրո: Իսկ ահա Հենրիխ Մխիթարյանը նախընտրել է «Լամբորջինիի» Pirelli-Sonderedition հատուկ մակնիշը, որի համար նա 100 հազար ավելի գումար է ծախսել, քան իր խաղընկերը: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ երկու ֆուտբոլիստներն այս մրցաշրջանում միասին արդեն խփել են 18 գոլ եւ կատարել 10 արդյունավետ փոխանցում: