Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վարդան Պետրոսյանը չգիտի՝ գնա դուրս պերերիվ անի, թե բերեն մոտը, որ իր վրա չհարձակվեն» (տեսանյութ)

Հասարակություն
fbb3ea8e855b9f33b54de0290719fa39

Սեպտեմբերի 10-ից իր պատիժը բաց ռեժիմով կրող Վարդան Պետրոսյանին դեռ ժամանակ է պետք՝ նոր կյանքին հարմարվելու համար։ Պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը խոսել է նրա հետ. ամեն օր գնում է աշխատանքի, սակայն դեռ հարցազրույցներ տալ չի ցանկանում։ «Պատկերացնո՞ւմ եք՝ մեկ տարի ութ ամիս մարդը փակ տեղ ու հանկարծ մեկ օրվա մեջ ասում են՝ դու ազատության մեջ ես, գնա գործի։ Երկու շաբաթ պետք է կյանքին ադապտացվելու համար։ Դեռ ինքը չի հասկանում՝ գնա դուրս պերերիվ անի, թե բերեն մոտը, որ իր վրա չհարձակվեն, հարցեր չտան, ինքը իրավունք ունի պերերիվ անի, գնա տուն, լողանա»,- նշեց փաստաբանը։ Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանն այս տարվա հունվարին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվեց 5 տարվա ազատազրկման՝ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար մեղադրանքով, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: 2013 թվականի հոկտեմբերի 20-ին Կոտայքի մարզում Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով երկու երիտասարդներ՝ հորեղբորորդիներ Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել էին: Մեկ շաբաթ առաջ որոշում է կայացվել, որ Վարդան Պետրոսյանը կարող է պատիժը կրել բաց տիպի ռեժիմով։ Վարդան Պետրոսյանն աշխատում է «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնում։ Բաց տիպի ռեժիմի դեպքում դատապարտյալը կարող է առավոտյան 08.00-ից դուրս գալ ՔԿՀ-ից, գնալ աշխատանքի, և երեկոյան 20.00-ին վերադառնալ այնտեղ։