Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այդ դուք եք փակել Բաղրամյանը, ոչ թե մենք. ակտիվիստները՝ ոստիկաններին

Քաղաքականություն
կ41

Այս պահին ակտիվիստները շարունակում են մնալ Բաղրամյան պողոտայում: Ոստիկանական ստվար պատի հատվածից  բարձրախոսով պարբերաբար հնչում է համակարգի աշխատողներից մեկի ձայնը, ով րոպեն մեկ նույն բանն է ասում.՛ «Հարգելի քաղաքացիներ, դուք խախտում եք սահմանված կարգը, ինչպես նաև նախապես ի գիտություն ընդունված երթի նախանշված ուղին »: Հենց նա սկսում էր խոսել, ակտիվիստներից Մաքսիմ Սարգսյանը բարձրախոսով  հակադարձում էր նույն տոնայնությամբ. «Հարգելի ոստիկանություն , ձեզ հետ խոսում է ՀՀ քաղաքացի, դուք սահմանափակում եք մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը; Այդ դուք էք փակել պողոտան, այլ ոչ թե մենք»: Ավելացնենք, որ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում մի քանի շարքով կանգնած են  ոստիկաններ: